ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Գազայում հրադադարի հասնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում

Գազայում հրադադարի հասնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում
28.11.2024 | 10:50

Միջազգային մամուլից կարևոր իրադարձությունների մասին ենք տեղեկանում, նախ հայտնի է դառնում Իսրայել-«Հեզբոլլահ» հրադադարի մասին լուրը, որն Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Լիբերմանը որակում է որպես կապիտուլյացիա՝ Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների համար:

Հրադադարից հետո Թուրքիայի տակ գործող անջատողականները Սիրիայում հարձակումներ են սկսում սիրիական դիրքերի ուղղությամբ, արդյունքի մասին տվյալները կցկտուր են. ըստ սիրիական կողմի՝ դիրքային կորուստներ չունեն, բայց հակառակ կողմը խոսում է գրավված դիրքերի մասին, այստեղ հստակը միայն հարձակումն է:

Հետո տեսնում ենք հեռացող նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ը, Իսրայելը, Եգիպտոսը, Թուրքիան և Կատարը Գազայում հրադադարի հասնելու համար քայլեր են ձեռնարկում:

Այս «հրադադար» հաստատողների թիմը տարիներ առաջ որոշեց, որ Սիրիայում Ասադի նախագահությունը անարգանք է Սիրիայում մեծամասնություն կազմող սուննիներին, և այդպես սկսվեց սիրիական ճգնաժամը, որի արդյունքում Սիրիան կորցրեց իր տարածքի գրեթե 70%-ը:

Ռուսաստանի ուղղակի ջանքերով Սիրիան կորցրածի մեծ մասը հետ բերեց և կարողացավ պահել պետականությունը:

Պետք չէ բացառել, որ այս «թիմը» փորձի Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել նաև սիրիական ճակատում, և տեղի ունեցողը կարելի է դիտարկել նաև այս համատեքստում՝ ռուս-ուկրաինական ճակատում Արևմուտքի շարունակական կորուստների և Ռուսաստանի հաջողությունների ֆոնին:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 9406

Մեկնաբանություններ